Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներից Ուկրաինայում 2 զոհ, 19 վիրավոր կա

Ռուսական հարվածների հետևանքները Խարկովում, Մայիսի 24,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Խարկովում, Մայիսի 24,2026թ.

Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով այսօր Խարկովում զոհվել է 2, վիրավորվել՝ 19 մարդ, հայտնել են տեղական իշխանությունները։

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, պահեստներին և տրանսպորտային միջոցներին:

Ռուսական կողմն էլ այսօր հայտնեց, թե սահմանային Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում Ուկրաինայի կողմից իրականացված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել:

Ուկրաինական իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հարյուրից ավելին՝ վիրավորվել:

Կիևն ու Մոսկվան հաղորդել էին, որ Ռուսաստանն այդ հարվածների ժամանակ օգտագործել է իր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը: Մոսկվան հայտնեց, թե դա ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հասցված հարվածների է արվել:

Ուկրաինան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը:

XS
SM
MD
LG