Ռուսաստանի սահմանային Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում Ուկրաինայի կողմից իրականացված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները։
Ուկրաինական իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հարյուրից ավելին՝ վիրավորվել:
Կիևն ու Մոսկվան հայտնել էին, որ Ռուսաստանն այդ հարվածների ժամանակ օգտագործել է իր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը: Մոսկվան հայտնեց, թե դա ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հասցված հարվածների է արվել:
Ուկրաինան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը: