Մատչելիության հղումներ

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ ենթադրյալ գործունեության մասին։

Գալուզինի խոսքով՝ նման հրապարակումները «իրականությանը չեն համապատասխանում» և հանդիսանում են զրպարտություն, որը նպաստում է Ռուսաստանի դեմ «լրտեսական մոլուցքի» տարածմանը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ որոշ հրապարակումներում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են փաստեր, որոնք «երբեք տեղի չեն ունեցել»։ Որպես օրինակ՝ Գալուզինը նշել է Նարեկ Կարապետյանի մասին տեղեկությունները՝ պնդելով, որ նա երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։

Չնայած «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Նարեկ Կարապետյանի հերքմանը, թե՝ ինքը Ռուսաստանի քաղաքացի չի, և բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ երկրի քաղաքացիություն չի ունեցել, այսօր իրավապահները հայտնեցին՝ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով։

Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու հարցը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ առաջինը շրջանառեց Ազգային ժողովի նախագահը։


XS
SM
MD
LG