Մատչելիության հղումներ

Սան Դիեգոյի մզկիթում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի մզկիթում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցը։ Երկու ենթադրյալ հարձակվողները նույնպես մահացած են հայտնաբերվել, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հարձակվողները 17 և 18 տարեկան էին։ Նրանց հայտնաբերել են մզկիթի մոտակայքում գտնվող մեքենայում։

CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ զենքերից մեկի վրա ատելություն արտահայտող գրություններ են եղել։

Սան Դիեգոյի հրաձգությունից հետո Նյու Յորքի, Վաշինգտոնի և Լոս Անջելեսի ոստիկանությունները հայտարարել են, որ անվտանգության նկատառումներով ուժեղացնում են ներկայությունը մզկիթների և այլ կրոնական հաստատությունների մոտ։

XS
SM
MD
LG