Մատչելիության հղումներ

Ռյազանում ԱԹՍ հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

Ռուսաստանի Ռյազան քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Տարածաշրջանի նահանգապետ Պավել Մալկովի տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ևս 12-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։


Մալկովի խոսքով՝ վնասվել է երկու բազմաբնակարան շենք, իսկ անօդաչուների բեկորներ են ընկել նաև արդյունաբերական ձեռնարկության տարածքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի մի շարք շրջաններում խոցվել է ուկրաինական 355 անօդաչու։

XS
SM
MD
LG