Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը կանչել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովին՝ Ուկրաինայի Զակարպատիայի շրջանի վրա ռուսական դրոններով հարվածների պատճառով։ Այս մասին հաղորդում են հունգարական Telex և HVG պարբերականները։
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումը Զակարպատիայի վրա, որտեղ նաև հունգարացիներ են բնակվում։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ մայիսի 13-ի գիշերը Զակարպատիան ենթարկվել է ամենախոշոր հարձակմանը՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Հարվածներ են եղել Մուկաչևոյում, Ուժգորոդում, Սվալյավայում և մի շարք այլ բնակավայրերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարևոր է համարել Մադյարի հայտարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև հարևան երկրների և ամբողջ Եվրոպայի համար։