Մատչելիության հղումներ

Պակիստանում մեքենայի պայթյունի և կրակոցների հետևանքով զոհվել է 14 ոստիկան

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ոստիկանական անցակետում մեքենայի պայթյունի հետևանքով, որին հաջորդել է դեպքի վայր շտապող ոստիկանների դարանակալումը, զոհվել է առնվազն 14 ոստիկան, հայտնում է երկրի ոստիկանությունը։

Ոստիկանության պաշտոնյա Սաջջադ Խանը հայտարարության մեջ նշել է, որ փլուզված հենակետից հայտնաբերվել են 14 ոստիկանների մարմիններ, ևս երեք ծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ զինյալները նախ պայթուցիկով լի մեքենայով մխրճվել են անցակետ, ապա մտել են տարածք և սկսել կրակել մնացած ոստիկանների ուղղությամբ։ «Ոստիկանությանը օգնելու համար ուղարկվել են այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ, բայց ահաբեկիչները դարանակալել են նրանց և որոշ զոհերի պատճառ դարձել», - ասել է նա։

Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են նաև ԱԹՍ-եր։

«Իթթեհադ ուլ-Մուջահիդին» անունով զինյալ խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

XS
SM
MD
LG