Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները հարվածել են Սամարային, 1 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ղրիմում՝ Ֆեոդոսիայի շրջանում, այրվում է վառելիքի պահեստը, ապրիլի 16, արխիվ
Ղրիմում՝ Ֆեոդոսիայի շրջանում, այրվում է վառելիքի պահեստը, ապրիլի 16, արխիվ

Ուկրաինական զինուժը ապրիլի 23-ի լուսաբացին դրոններով հարվածել է Ռուսաստանի Սամարայի մարզի Սամարա և Նովոկույբիշևսկ քաղաքներին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Նովոկույբիշևսկի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Սամարայում, ռուսական Shot տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, վնասվել են բազմահարկ շենքի վերին երկու հարկերն ու տանիքը։

Դրոնները հարվածել են նաև Ֆեոդոսիայի նավթաբազայի ուղղությամբ, հայտնել են ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Ֆեոդոսիայում է գտնվում «Մորսկոյ նեֆտյանոյ տերմինալ» բաժնետիրական ընկերությունը, որը Ղրիմի խոշորագույն նավթաբազան է։

XS
SM
MD
LG