Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 64 տոկոսը համակրում է Լենինին. հարցում

Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը (64 տոկոս) Վլադիմիր Ուլյանովին՝ Լենինին համակրում է։ Այս մասին վկայում են ՎՑԻՕՄ վերլուծական կենտրոնի հարցման տվյալները, որոնք հրապարակվել են այսօր՝ Վլադիմիր Իլիչ Լենինի ծննդյան օրը։

Տարիքային խմբերի մեջ ամենից հաճախ Լենինի նկատմամբ համակրանք են արտահայտում «ձնհալի սերնդի» ներկայացուցիչները (81 տոկոս)՝ այսինքն՝ մինչև 1947 թվականը ծնվածները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 10 տարիների ընթացքում գրեթե մեկուկես անգամ աճել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր կարծում են, որ Լենինի գործունեությունը ավելի շատ օգուտ է բերել Ռուսաստանին: 2016 թվականին այդպես էր կարծում հարցվածների 30 տոկոսը, իսկ այժմ՝ արդեն 40 տոկոսը։

Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է 2026 թվականի ապրիլի 10-ին՝ 18 տարեկանից բարձր 1600 հարցվածների շրջանում։

Լենինը ռուս հեղափոխական էր, ԽՍՀՄ հիմնադիր, խորհրդային քաղաքական և պետական գործիչ։

XS
SM
MD
LG