Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է՝ ՌԴ-ի կողմից առևանգված ավելի քան 2,100 ուկրաինացի երեխաներ վերադարձվել են հայրենիք

Ուկրաինայի նախագահ Վլաիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Bring Kids Back UA» նախաձեռնության գործարկումից ի վեր Ռուսաստանի կողմից առևանգված ավելի քան 2,100 ուկրաինացի երեխաներ արդեն վերադարձվել են հայրենիք։

«Միայն 150-ը վերադարձել են այս տարվա սկզբից։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են մեզ այս հարցում»,- Telegram-ում գրել է Զելենսկին։

Նախագահ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևը պատրաստվում է Ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 11-ին Բրյուսելում։

«Վերջերս առաջին անգամ ՄԱԿ-ի մակարդակով մեր երեխաների արտաքսումն ու հարկադիր տեղափոխումը որակվել են որպես մարդկության դեմ հանցագործություն։ Սա շատ կարևոր է, և այս աշխատանքը պետք է շարունակվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG