Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը:

«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ», - ասված է ԱԳՆ X-ի էջում արված գրառման մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ: Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։


XS
SM
MD
LG