Մատչելիության հղումներ

Հայաստանը հոլանդական վարդեր է վերաարտահանել Ադրբեջան

Ադրբեջանի Պետական եկամուտների կոմիտեն հաղորդել է, թե նախորդ ամիս ինչ ապրանքատեսակ է Հայաստանից արտահանվել Ադրբեջան։

«Ընթացիկ տարվա մարտ ամսին Նիդերլանդների Թագավորությունից ներկրվել են վարդեր՝ 960 դոլար ընդհանուր արժողությամբ։ Քանի որ մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների համաձայն ներկրող երկիր է համարվում գործընկեր պետությունը, դրանք պաշտոնական փաստաթղթերում նշվել են որպես Հայաստանից ներկրված», - հայտարարում է Ադրբեջանի պետեկամուտների կոմիտեն։


XS
SM
MD
LG