Բաքվում հույս ունեն, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կզարգանան 2022 թվականին կնքված հռչակագրին համապատասխան՝ բարեկամության, փոխադարձ վստահության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտում, այսօր Զանգելանում, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Ադրբեջանի փոխվարչապետը նաև կոչ է արել ռուսական ընկերություներին «ավելի ակտիվորեն ներգրավվել Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող ծրագրերում»։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ռուս գործարարները ցանկանում են մասնակցել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում ընթացող շինարարական աշխատանքներին»։