Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղու վերագործարկումը բացառվում է. Բոճորիշվիլի

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին բացառել է Ռուսաստանը Վրաստանին կապող, Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերագործարկումը։ Այս մասին Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նախօրեին խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։

«Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի մի մասի օկուպացիայի պայմաններում ոչ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման, ոչ էլ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Բոճորիշվիլին։

XS
SM
MD
LG