Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ-ն պաշտոնապես խնդրել է երկարաձգել հրադադարի մասին երկշաբաթյա համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ին:
Նա Պակիստանի միջնորդությամբ բանակցություններն անվանել է «արդյունավետ և շարունակական»: Ըստ Լևիտի՝ բանակցությունների հաջորդ փուլն ամենայն հավանականությամբ կրկին տեղի կունենա Պակիստանում:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է «տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցմանը»:
Անցած հանգստյան օրերին կայացած բանակցությունները որևէ լուրջ արդյունքի չեն հասել: