Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հայտարարում է՝ իրանական նավահանգիստների շրջափակումն «ամբողջությամբ իրագործված է»

Նավը՝ Հորմուզի ծոցին հարակից տարածքում, արխիվ
Նավը՝ Հորմուզի ծոցին հարակից տարածքում, արխիվ

Իրանական նավահանգիստների շրջափակումն «ամբողջությամբ իրագործված է»՝ հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Սա խաթարում է երկրի տնտեսության համար կենսական նշանակության առևտրային ճանապարհները։

«Շրջափակումը ամբողջությամբ իրագործված է, և ԱՄՆ ուժերը Մերձավոր Արևելքում պահպանում են ծովի նկատմամբ գերակայությունը, - X-ում նախօրեին գրել է CENTCOM-ի հրամանատար Բրեդ Քուպերը, - Շրջափակման մեկնարկից 36 ժամ էլ չի անցել, ամերիկյան ուժերը ամբողջովին արգելափակել են Իրանի ծովային տարածքներ մտնող և այնտեղից դուրս եկող տնտեսական առևտուրը»։

Վաշինգտոնը որոշեց շրջափակել իրանական նավահանգիստները, երբ շաբաթավերջին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին։

Ավելի վաղ CENTCOM-ը հայտարարել էր, որ շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում որևէ նավ տարածաշրջանը չի լքել՝ հավելելով, որ վեց նավ ենթարկվել է ԱՄՆ ուժերի ցուցումներին և վերադարձել իրանական նավահանգիստ, որտեղից դուրս էին եկել։

Ապրիլի13-ին Իրանը սպառնացել էր խստորեն պատժել ամերիկյան ռազմավերին, եթե դրանք մոտենան Հորմուզի նեղուցին, ինչը կդիտարկվի նաև հրադադարի խախտում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցում նավահանգիստների շրջափակումն «անօրինական» կլինի՝ հավասարազոր ծովահենության:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG