Միացյալ Նահանգները սպառնում է պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի գնորդների դեմ:
«Մենք երկրներին ասել ենք, որ եթե դուք իրանական նավթ եք գնում, որ եթե իրանական փողերը ձեր բանկերում են, ապա մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:
ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը սկսվել է երկուշաբթի:
Վաշինգտոնը հայտարարել է նաև, որ, իր կարծիքով, Չինաստանը, որ ձեռք է բերել Իրանի մատակարարած նավթի ավելի քան 80 տոկոսը, կդադարեցնի նման գնումները:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև նամակներ է ուղարկել չինական երկու բանկերի՝ տեղեկացնելով հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին: