Մատչելիության հղումներ

«Կարծում եմ՝ այս նոր մարդը լավ աշխատանք է կատարելու». Թրամփը՝ Մադյարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին հայտնել է, որ հավանում է Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարին, որ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ազգայնական Վիկոտր Օրբանին։

«Կարծում եմ՝ այս նոր մարդը լավ աշխատանք է կատարելու․ նա լավ մարդ է», - ասել է Թրամփը լրագրող Ջոնաթան Կարլին, որն էլ այդ հայտարարությունը հրապարակել է իր X հարթակում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դին Վենսն անցած շաբաթ էր այցելել Բուդապեշտ՝ աջակցություն հայտնելու Օրբանին՝ վերջինիս անվանելով Եվրոպայի համար «օրինակ»։

Վենսը՝ Օրբանի պարտությունից հետո հայտարարել էր, որ այդ հանգամանքը «տխրեցրել է» իրեն, սակայն նաև ընդգծել՝ Վաշինգտոնը կաշխատի Մադյարի հետ։


XS
SM
MD
LG