Մատչելիության հղումներ

Շարիֆը դիվանագիտական այցեր է կատարում Սաուդյան Արաբիա, Քաթար և Թուրքիա

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը սկսել է քառօրյա դիվանագիտական այցերի շարք դեպի Սաուդյան Արաբիա, Քաթար և Թուրքիա՝ նախապատրաստվելով ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների երկրորդ փուլին։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Վարչապետ Շարիֆը պաշտոնական այցեր կկատարի Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Քաթարի Պետություն և Թուրքիայի Հանրապետություն՝ 2026 թվականի ապրիլի 15-18-ը»։

Սաուդյան Արաբիա և Քաթար այցերը տեղի կունենան «երկկողմ ձևաչափով», մինչդեռ Թուրքիայում Շարիֆը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին և նաև կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վաշինգտոնն ու Թեհրանը հանգստյան օրերին ուղիղ բանակցություններ անցկացրեցին Իսլամաբադում՝ փորձելով ավարտել պատերազմը, որը սկսվել էր փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա։

Իրանը պատասխան գործողություններով հարվածել է ԱՄՆ դաշնակիցներին Պարսից Ծոցի տարածաշրջանում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային և Քաթարին, ինչպես նաև արգելափակել է էներգակիրների արտահանումը տարածաշրջանից։
Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ բանակցությունները կարող են վերսկսվել այս շաբաթ Պակիստանի մայրաքաղաքում։

Շարիֆին ուղեկցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարար Իշաք Դարը, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդներից մեկն է։


XS
SM
MD
LG