Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լրացնել Չինաստանում առաջացած էներգետիկ մատակարարումների պակասը, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցի շրջափակմամբ:
«Ռուսաստանը, առանց կասկածի, կարող է լրացնել այն ռեսուրսների պակասը, որը առաջացել է Չինաստանի և մյուս երկրների համար, որոնք շահագրգռված են մեզ հետ համագործակցել», - ասել է Լավրովը Պեկին կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Շաբաթավերջին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Վաշինգտոնը որոշեց շրջափակել իրանական նավահանգիստները։