Ռուսաստանը և Չինաստանը պետք է վճռականորեն պաշտպանեն միմյանց օրինական շահերը՝ ավելի սերտ և արդյունավետ ռազմավարական համագործակցության միջոցով, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
«Երկու կողմերը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը և ավելի սերտ դիվանագիտական համակարգում իրականացնեն՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համակարգման համապարփակ գործընկերությունը ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար», - «Ռիա Նովոստ»-ի փոխանցմամբ՝ ասել է Սի Ծինփինը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը պետք է սերտորեն համագործակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում՝ ավելի արդար և հավասար միջազգային կարգի զարգացմանը նպաստելու համար: