Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը, սակայն Բուդապեշտը պատրաստ է քննարկել Կիևին վարկ տրամադրելու հարցը։ Այսօր հայտարարել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
«Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի արագացված անդամակցությանը ԵՄ-ին», - նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը՝ ընդգծելով, որ Բուդապեշտը այլ ԵՄ երկրների հետ կքննարկի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու գաղափարը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի «Ֆիդես» կուսակցությունը պարտվել է ընտրություններում, նախկինում հայտարարել էր, որ չի աջակցի նման ֆինանսական միջոցների տրամադրմանը Կիևին: