Մատչելիության հղումներ

Կիևում լավատեսությամբ են արձագանքում Հունգարիայի ընտրություններին

Կիևի բնակիչները զգուշավոր լավատեսությամբ են արձագանքել այն լուրին, որ Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հույս հայտնելով, որ Եվրոպական միության երկար ժամանակ սառեցված ֆինանսավորումը կարող է ապասառեցվել, և հարաբերությունները Ուկրաինայի հետ կբարելավվեն։

«Հուսով եմ, որ մեզ համար ավելի հեշտ և արագ կլինի ընդհանուր լեզու գտնել այս մարդկանց հետ, փոխըմբռնման հասնել և ֆինանսավորման ապաշրջափակումը տեսնել։ Ինչքան ես հասկանում եմ, հունգարացիների մեծամասնությունը ռուսամետ չէ», - 54-ամյա ծրագրավորող Յուրի Բոնդարենկոն է ասել Reuters-ին։

«Հուսով եմ՝ ամեն ինչ կփոխվի։ Իշխանության կգան երիտասարդ մարդիկ, նոր արժեքները դրական ազդեցություն կունենան ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրամիության վրա», - ասել է 24-ամյա մի ուկրաինուհին, որ ներկայանալ չի ցանկացել։

Հունգարիայի երկարամյա ազգայնական առաջնորդ Վիկտոր Օրբանը, ով ընտրություններում կորցրել է իշխանությունը, նախկինում արգելափակել էր ԵՄ վարկի իրականացումը՝ պատճառաբանելով պատերազմի հետևանքով վնասված խողովակաշարի շուրջ վեճը։




XS
SM
MD
LG