Գլխավոր դատախազության մոտ այսօրվանից մեկշաբաթյա նստացույց է սկսվել՝ Սուրբ Աննա եկեղեցու գործով կալանավորված պատանուն ազատ արձակելու պահանջով։
18-ամյա Դավիթ Մինասյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով մի քանի մայրեր ամեն օր մինչև երեկո՝ 20:00-ն կմնան դատախազության մոտ՝ թեև Գլխավոր դատախազությունը անցած շաբաթ մերժել էր մանկուց հիվանդություններ ունեցող տղային ազատել կալանքից։
Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության, գրավով ազատ արձակված երկվորյակ եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով:
Փաստաբանը հրապարակել էր բժշկական հետազոտությունների արդյունքը՝ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: