Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «բարեխղճորեն» մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց հանդիպել է «մաքսիմալիզմի»։
«47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն շփվել ԱՄՆ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն, երբ ընդամենը մի քանի սանտիմետր էինք հեռում «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից», մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման, - X-ի իր էջում է Գրել է Արաղչին և հավելել, - զրո քաղված դասեր։ Բարի կամքը ծնում է բարի կամք: Թշնամությունը՝ թշնամանք»:
Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել էր «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։