Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել վնասված «Դրուժբա» նավթամուղի վերականգնման գործում և գարնանը կավարտի վերանորոգումը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հունվարի վերջից Հունգարիան և Սլովակիան զրկված են «Դրուժբայով» ռուսական նավթի մատակարարումներից, այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվեց Ուկրաինայի արևմուտքում գտնվող խողովակաշարը։
Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները, որոնք պահպանել են սերտ քաղաքական և էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ, մեղադրում են Կիևին վերանորոգման աշխատանքները հետաձգելու մեջ: Ուկրաինան հերքում է դա:
«Մենք կավարտենք վերանորոգումը, քանի որ դա է պայմանավորվածությունը։ Ես նրանց ասացի, որ մենք կավարտենք այս գարնանը», - լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահը: