Ադրբեջանում կանանց համար նախատեսված երկարաձգված զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կրճատվել է մինչև 6 ամիս։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Ալիևն է ստորագրել «Զինվորական ծառայության անցկացման կարգի հաստատման մասին» և «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները։
Ադրբեջանում կանայք բանակում ծառայում են կամավորության սկզբունքով՝ պայմանագիր կնքելով։