Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են լարվածության նվազեցման ուղիները

Սաուդյան Արաբիան իրանական հարվածներից հետո մարտի 5-ին, 2026թ.
Սաուդյան Արաբիան իրանական հարվածներից հետո մարտի 5-ին, 2026թ.

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեզիլ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նախարարները «քննարկել են վերջին զարգացումները և լարվածության նվազեցման ուղիները՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար»։

Միաժամանակ, Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները նշում են, որ սա երկու երկրների ԱԳ նախարարների առաջին շփումն է՝ փետրվարի վերջից տարածաշրջանում սկսված ռազմական գործողություններից հետո։

XS
SM
MD
LG