Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարել է, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին

Թուրքիան ողջունել է Իրանի պատերազմում հրադադարը և հայտարարել, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը և նշել, որ բոլոր կողմերը պետք է հետևեն համաձայնագրին։

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան բանակցային թիմը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։

XS
SM
MD
LG