Մատչելիության հղումներ

Զելենսկին ԱՄՆ բանագնացներին հրավիրել է Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ նահանգների բանագնացներին է հրավիրել Կիև՝ վերսկսելու Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունները։

Նրա խոսքով՝ բանակցությունները վերջին շրջանում դադարեցվել էին Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների հետևանքով, որը շեղել է Վաշինգտոնի ուշադրությունը։

Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ Կիևը փորձում է վերականգնել դիվանագիտական գործընթացը՝ չնայած բարդ միջազգային իրավիճակին։


XS
SM
MD
LG