Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման փաստը

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին բանակցությունների մասին տեղեկությունները։

«Աշխատանքային այցով Մոսկվա ժամանող Հայաստանի վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները՝ մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


XS
SM
MD
LG