Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը հաստատել է մի ծրագիր, որը մանրամասնում է, թե ինչպես է Թեհրանը կառավարելու Հորմուզի նեղուցը:
Փաստաթուղթը ներառում է առաջարկվող գործողությունների մի շարք՝ նավերի համար անցման վճարներից մինչև Իսրայելին և ԱՄՆ-ին պատկանող նավերի լիակատար արգելք: Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմին մասնակցող երկրների նավերը պետք է սահմանափակվեն:
Իրանական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ այս կերպ Իրանը իրեն համարում է իր «ինքնիշխան իրավունքի» իրացնող և նաև նախատեսում է համագործակցություն Օմանի հետ՝ «նեղուցի իրավական ռեժիմը» հաստատելու համար:
Վերջին շաբաթների ընթացքում խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալլադին Բորուջերդին առաջ է քաշել Հորմուզով անցնող որոշ նավերի համար 2 միլիոն դոլար վճար սահմանելու գաղափարը:
Սպիտակ տունը նախօրեին կրկին հայտարարել է, որ Իրանի կողմից Հորմուզով երթևեկությունը կարգավորելու կամ անցման համար վճար սահմանելու ցանկացած փորձ անընդունելի է:
Հորմուզի նեղուցը էներգետիկ փոխադրման հիմնական երթուղիներից մեկն է, որի միջով է անցնում աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը։