Արգենտինայում 15-ամյա տղան կրակ է բացել դպրոցում՝ սպանելով մեկ աշակերտի և վիրավորելով ևս ութ մարդու։ Սանտա Ֆե նահանգի կառավարությունը հաղոդրում է, որ անչափահաս հարձակվողը ձերբակալվել է Սան Կրիստոբալ քաղաքի կենտրոնում գտնվող Մարիանո Մորենո դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո։
Կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ աշակերտները բարձրացնում էին ազգային դրոշը՝ մի արարողություն, որը դպրոցում անցկացվում է ամեն օր դասերից առաջ։