Ֆրանսիական արվեստի վարպետներ Պիեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի ընդհանուր գնահատմամբ մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ 3 կտավները գողացել են հյուսիսային Իտալիայում գտնվող մի թանգարանից։
Գողությունը տեղի է ունեցել Պարմա քաղաքի Ֆոնդազիոնե Մանանի Ռոկկա (Fondazione Magnani Rocca) թանգարանում։ Ըստ ոստիկանության՝ գողերը շենքի հիմնական մուտքով են մտել և դուրս հանել Սեզանի «Բալի բաժան ու ափսե»-ն, Ռենուարի «Ձկները» և Մատիսի «Օդալիսկը պատշգամբին» նկարները՝ ընդամենը երեք րոպեում։
Ֆոնդազիոնե Մանանի Ռոկկա հավաքածուն, ըստ թանգարանի կայքի, նաև ներառում է Տիցիանի, Ֆրանցիսկո Գոյայի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Կլոդ Մոնեի, Պիտեր Պոլ Ռուբենսի և Ջորջիո Մորանդիի աշխատանքները։