Մատչելիության հղումներ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել ՄՕԿ-ի գենդերային պարտադիր թեստավորման որոշման համար

Ֆրանսիան «խորը մտահոգություն» է հայտնել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման վերաբերյալ, որով գենդերային թեստավորումը պարտադիր կդառնա՝ կանանց կատեգորիայի իրավասությունը որոշելու համար։

«Մենք դեմ ենք գենետիկական թեստավորման ընդհանրացմանը, որն առաջացնում է բազմաթիվ էթիկական, իրավական և բժշկական հարցեր, հատկապես Ֆրանսիայի օրենսդրության համատեքստում»,- հայտարարել է սպորտի նախարար Մարինա Ֆերարին։

Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի այս որոշումը։
«Սա տեղի է ունենում միայն իմ հզոր հրամանագրի շնորհիվ, որի նպատակն է պաշտպանել կանանց և աղջիկներին», - հայտարարել է Թրամփը Truth Social հարթակում։

ՄՕԿ-ը երեկ հայտարարեց, որ կանանց միջոցառումներին միայն կենսաբանական կանանց կթույլատրվի մասնակցել, ինչը կօգնի բացառել տրանսգենդեր կանանց մասնակցությունը։ Այն կսկսի գործել 2028-ի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից սկսած։




XS
SM
MD
LG