Մատչելիության հղումներ

Իրանի հարցով Թրամփը պարբերաբար շփվում է արաբական երկրների առաջնորդների հետ. NYT

Իրանի հակամարտության թեմայով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար շփվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի և արաբական երկրների այլ առաջնորդների հետ։ Այս մասին այսօր գրել է The New York Times թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։

Թերթի զրուցակիցների խոսքով՝ գահաժառանգ արքայազնը, կարծես, թե, խորհուրդ է տալիս Թրամփին շարունակել հարվածներ հասցնել Իրանին։

Թրամփը, ըստ պարբերարականի, նաև մշտական կապի մեջ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

The New York Times-ը հիշեցնում է, որ հակամարտության սկզբում Թրամփը հայտարարել էր, թե իր կանխատեսմամբ ռազմական գործողությունները կարող են տևել չորսից վեց շաբաթ։ Սպիտակ տան ներկայացուցիչները թերթին հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս չեն շեղվում ժամանակացույցից։

Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ակնալվում է Թրամփի այցը Չինաստան, որտեղ նա նախագահ Սի Ծինփինի հետ քննարկելու է առևտրի և անվտանգության հարցերը։

XS
SM
MD
LG