Մատչելիության հղումներ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր նշաձողը 65 տոկոսն է, Գյումրիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ լավ է, որ ժողովուրդը մեզ տալիս է այդ վստահությունը, բայց մենք երբեք ոչ մի վայրկյան չպետք է մեր զգոնությունը թուլացնենք: Մենք ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն մեր կուսակցական ընկերներին, այլև մեր ընտրողներին», - ասաց վարչապետը՝ ելույթ ունենալով «Խաղաղություն» գրությամբ պաստառի առջև:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն երեք:

«Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական ու մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու են պատմաքաղաքական հեղափոխության, որը Հայաստանի ժողովրդին գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու, դնելու է զարգացման օրակարգի ռելսերի վրա», - հայտարարեց Փաշինյանը:

Ըստ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից օրերս հրապարակված հարցման արդյունքների՝ եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին կիրակի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։


XS
SM
MD
LG