Մատչելիության հղումներ

Բաքուն Իրանից դուրս է բերում իր դիվանագիտական անձնակազմը

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հրահանգել է տարհանել ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատան, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակազմին։

Այդ մասին երկրի գլխավոր դիվանագետը հայտարարել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովն ընդգծել է, որ տեղի ունեցող գործընթացների ֆոնին չի կարելի մարդկանց կյանքը վտանգի տակ դնել։


XS
SM
MD
LG