Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ կգումարվի այսօր ժամը 21:00-ին՝ Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ֆրանսիան ավելի վաղ կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ին անհապաղ նիստ գումարել:
Իրանը ևս ավելի վաղ կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին ի պատասխան։