Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Նիստի ընթացքում անդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցերի։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
«Ռուսաստանը չի կարող դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմը, բայց պետք է քայլեր ձեռնարկի իր շահերը, այդ թվում՝ տնտեսական շահերն ապահովելու նպատակով», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մենք պետք է անենք այն, ինչ համապատասխանում է մեր շահերին։ Հարկավոր է մեր տնտեսության համար նվազագույնի հասցնել այն գլոբալ ցնցումների հետևանքները, որոնք արդեն սկիզբ են առել։ Մենք պետք է օգուտ քաղենք այնտեղ, որտեղ հնարավոր է, որքան էլ դա ցինիկ չհնչի», - հայտարարել է Պեսկովը։
Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 102-ի։
Reuters-ի փոխանցմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ երկուշաբթի օրը «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև միմյանց դեմ հարձակումների սկսվելուց ի վեր վիրավորվել է 638 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր 77 զոհի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացում՝ ինչպես դա եղել է Վենեսուելայի դեպքում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նոր առաջնորդի ընտրության գործընթացը դեռ շատ վաղ փուլում է։
Թրամփը անհավանական համարել Խամենեիի որդուն ընտրությունը որպես հաջորդ առաջնորդ։
«Մենք ուզում ենք մասնակցել այն անձի ընտրության գործընթացին, ով Իրանը կառաջնորդի դեպի ապագա», - ասել է Թրամփը։ «Մենք պարտավոր չենք յուրաքանչյուր հինգ տարին մեկ վերադառնալ և սա անել կրկին ու կրկին... Մեկին, ով հիանալի կլինի ժողովրդի, երկրի համար»։
Հայաստանի տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
«Սա նախազգուշական ազդակ էր Ադրբեջանին». քաղաքագետը՝ Նախիջևանի վրա հարձակման մասին
Մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։