Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով «առնվազն 150 տանկեր», այդ թվում՝ հում նավթ և հեղուկ բնական գազ տեղափոխող նավեր, խարիսխ են գցել հեղուցի մոտակայքում և առաջ չեն շարժվում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Marine Traffic Monitoring կայքը։
Reuters-ի տվյալներով՝ տանկերները կանգ են առել նավթի և գազի խոշոր արդյունահանող երկրների մոտ, ինչպիսիք են Իրաքը, Սաուդյան Արաբիան և Կատարը։
Երուսաղեմի մոտակայքում բնակելի շենքի վրա իրանական հրթիռի արձակման հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։
Ինչպես եղեկացնում է Իսրայելի արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունը, վիրավորների մեջ նաև մեկ տասնամյա երեխա կա։
Իրանի առաջատար շիա հոգևորական այաթոլլա Մակարեմ Շիրազին մուսուլմաններին կարգադրել է պայքար սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար վրեժ լուծելու։
Պետական Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 99-ամյա հոգևորականն ասել է, որ Խամենեիի վրեժը «աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է՝ աշխարհից վերացնել այս հանցագործների չարիքը»։
Մեկ այլ ականավոր կրոնական գործիչ՝ այաթոլլա Նուրի Համեդանին, ֆաթվա է արձակել, որով բոլոր մուսուլմանների պարտականությունն է հայտարարել «Խամենեիի արյան համար վրեժ լուծելը», հաղորդում է Tasnim-ը։
The New York Times-ը, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին հղումով, հայտնում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ամիսներ շարունակ հետևել է Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի տեղաշարժին։
Ի վերջո, ԿՀՎ-ն պարզել է, որ Իրանի ղեկավարության հազվադեպ հավաք է նախատեսվում, որը կարող է հարմար առիթ լինել հարվածելու համար։ ԿՀՎ-ն այս «բարձր ճշգրտության» հետախուզական տեղեկությունը կիսվել է իսրայելցի գործընկերների հետ՝ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածից կարճ ժամանակ առաջ, ինչը թույլ է տվել հարմարեցնել գործողության ժամկետներն այնպես, որ այն իրականացվի, երբ ներկա լինեն միաժամանակ և՛ Խամենեին, և՛ այլ բարձրաստիճիան պաշտոնյաներ։
Արդյունքում հարվածի հետևանքով զոհվել են Խամենեին և ռեժիմի այլ կարևոր պաշտոնյաներ։
Իրանի Գալլեհ Դար քաղաքում մարդկանց բազմությունը տապալել է Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիին նվիրված հուշարձանը: Տարածքում հրդեհ է բռնկվել:
Խամենեիի մահը բացահայտեց է երկրում առկա խորը պառակտումը:
Տեսանյութը՝ Reuters գործակալության:
Իրանական IRNA պետական գործակալությունը, հղում անելով Կարմիր մահիկին, հաղորդում է, որ վերջին 24 ժամում միայն Թեհրանում տեղի է ունեցել 60 հարձակում, որոնց հետևանքով 57 մարդ է զոհվել մայրաքաղաքում։
Ո՞վ էր Խամենեին. իսլամական իշխանությունից մինչև անկում
Այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը:
ԱԳՆ-ն նշել է՝ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները դիմումների մեծ թիվ չեն գրանցել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Սեյեդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահը այաթոլլա Խամենեիի մահը որակել է որպես «ցինիկ սպանություն»՝ մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ:
Ռուսաստանում Խամենեիին կհիշեն «որպես ականավոր պետական գործչի», որը հսկայական ներդրում է ունեցել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, հայտարարել Է Պուտինը: