Մատչելիության հղումներ

Իրան
Իրան

եթերում Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է

Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Իրանին:

12:15

Միացյալ Նահանգները ծրագրում է մի քանի օր հարվածներ հասցնել Իրանին, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով երկու աղբյուրի:

12:12

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Դրանցից վերջինը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և հաջողությամբ չի պսակվել։

«Իրանը հրաժարվել է, ինչպես և տասնամյակներ շարունակ։ Նրանք մերժել են իրենց միջուկային հավակնություններից հրաժարվելու ցանկացած հնարավորություն, և մենք այլևս չենք կարող դրա հետ հաշտվել», - հայտարարել է Թրամփը։

12:02

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ ուշացումներ են նախատեսված Դուբայից, Աբու Դաբիից և Քուվեյթից մեկնող և ժամանող թռիչքների համար:

11:59

Քուվեյթի ավիացիոն վարչությունը մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է դեպի Իրան բոլոր թռիչքները:


11:47

ԱՄՆ նախագահը քիչ առաջ հայտարարել է, որ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում:

«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», - ասել է նա իր տեսաուղերձում:

Այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց, որ հարվածել է Իրանին:

Պայթյուններ են հնչել երկրի տարբեր հատվածներում:

Թրամփը շեշտել է՝ իրանական ռեժիմը շատ դաժան, սարսափելի մարդկանց չար խումբ է:

Նա կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը՝ խոստանալով, որ նրանց հետ կվարվեն արդարացիորեն և լիակատար անձեռնմխելիությամբ, իսկ հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում:

11:35

Թեհրանը պատրաստվում է պատասխան գործողությունների, և պատասխանը ջախջախիչ կլինի: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել Է իրանցի պաշտոնյան:

11:31

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ, նա տեղափոխվել է անվտանգ վայր: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան:

11:22

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է նաև Սպահանում, Կումայում և Լուրեստանում հնչած պայթյունների մասին:

Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունները լսվել են նաև Քարաջում և Քերմանշահում:

11:13

Իրանի դեմ իսրայելական գործողությունը համակարգվել է ԱՄՆ-ի հետ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Գործողությունը նախատեսվում էր մի քանի ամիս, իսկ մեկնարկի ամսաթիվը որոշվել էր մի քանի շաբաթ առաջ, հավելել Է պաշտոնյան:

Գործակալությունը հաղորդում է, որ սա հաստատվել է նաև ԱՄՆ պաշտոնյայի կողմից:

11:05
Թեհրան, Իրան
Թեհրան, Իրան


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG