Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Աֆղանստան-Պակիստան երկխոսությունը խթանելու համար. Արաղչի

Իրանն առաջարկել է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև երկխոսությանը այն բանից հետո, երբ Իսլամաբադը հայտարարեց, որ հարևան երկրների միջև իրավիճակը հասել է «բաց պատերազմի»․սահմանային բախումներին հաջորդել են Քաբուլի վրա ավիահարվածները։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ցանկացած աջակցություն՝ երկու երկրների միջև երկխոսությունը խթանելու և փոխըմբռնումն ու համագործակցությունը ուժեղացնելու համար», - X սոցիալական հարթակում գրել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Իրանը, որը սահմաններ ունի թե՛ Պակիստանի, թե՛ Աֆղանստանի հետ, սերտ հարաբերություններ ունի Պակիստանի հետ և նաև շփումներ է ունեցել Թալիբանի իշխանությունների հետ, թեև պաշտոնապես չի ճանաչել նրանց իշխանությունը։

Աֆղանստանի և Պակիստանի միջև նախորդ լարվածության փուլում՝ հոկտեմբերին, Իրանը նույնպես առաջարկել էր միջնորդել երկու երկրների միջև։


XS
SM
MD
LG