Իրանի ռազմական ուղղաթիռը բախվել է Սպահանի կենտրոնական նահանգի մրգերի շուկային, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները և երկու վաճառականներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին։
Բախումը տեղի է ունեցել Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է, ասում է հաղորդագրություններում։
Անցյալ շաբաթ էլ ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի կանոնավոր ռազմաօդային ուժերին պատկանող ԱՄՆ-ում արտադրված F-4 կործանիչ էր վթարի ենթարկվել Համադան նահանգում, որի հետևանքով օդաչուն զոհվել էր: