Մատչելիության հղումներ

Բաղայի․ «Հարձակման դեպքում Իրանի պատասխանը կատաղի կլինի»

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի, արխիվ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի, արխիվ

«Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում մեր պատասխանը կատաղի բնույթ կկրի», - այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Նույնիսկ սահմանափակ ծավալի հարվածները դիտարկվելու են որպես ռազմական ագրեսիա։ Եվ ցանկացած պետություն իրավունք ունի ագրեսիային արձագանքել ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքի շրջանակներում», - պնդել է Բաղային։

XS
SM
MD
LG