Լեհաստանի կառավարությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկիրը։ Այս մասին այսօր Վարշավայում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Եվս մի քանի ժամ և Իրանում գտնվող լեհերի տարհանումն այլևս անհնարին կլինի», - ասել է նա:
Ավելի վաղ ամերիկյան մամուլը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատրաստվում են Իրանին համատեղ հարված հասցնել։ Այս մասին գրել էր The New York Times պարբերականը՝ հավելելով, սակայն, որ Թեհրանի դեմ հարձակման վերջնական որոշում դեռ չի կայացվել։