Անցած գիշեր ռուսական բանակը Ուկրաինայի վրա հարձակվել է 83 անօդաչու թռչող սարքով, որոնցից 55-ը խոցվել է: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության համաձայն՝ հարվածներ են գրանցվել 12 վայրում։
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում փետրվարի 15-ի վաղ առավոտյան երկու շրջան միաժամանակ ենթարկվել են հրետանային, ավիառումբերի և անօդաչու թռչող սարքերի հարվածների: Տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ վիրավորվել են 13-ամյա աղջիկ և 40-ամյա տղամարդ:
Գիշերը ռուսական կողմը հարվածել է Օդեսայի ենթակառուցվածքներին: Քաղաքապետ Սերգեյ Լիսակի խոսքով՝ թաղամասերից մեկում վնասել են բնակելի շենքերի և ուսումնական հաստատությունների պատուհանները: Վիրավորներ չկան: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտի վնասման մասին
Զապորոժիեում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, տեղեկացրել է շրջանային ոստիկանության վարչության պետ Իվան Ֆեդորովը: