Մատչելիության հղումներ

Վենսը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին ընտրություններում

Վարչապետ Փաշինյանն ունի իմ աջակցությունը, Երևանում այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:

Պատասխանելով Սյունիքով Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանին կապող «Թրամփի ուղու» մասին հարցին՝ Վենս ասել է, թե իր կարծիքով՝ խնդիրը ներդրումները չեն, այլ այն, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն ունենալու շարունակելու այդ ծրագիրը:

«Չեմ կարծում, թե խնդիրը փողն է, կարծում եմ, որ մեծ հետաքրքրություն կա այս ծրագրի նկատմամբ՝ ներդրումներ անելու Հայաստանում ու Թրիփ ծրագրում: Հարցն այն է, թե ինչպես անենք, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի, ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա:

Ես գիտեմ, որ ընտրություններն առջևում են, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ-որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը: Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություն կառուցել, որպեսզի նման ծրագրերը գլուխ գան: Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ, բայց օգոստոսի 8-ին հաջորդած ամիսներին մենք արդեն նշանակալի առաջընթաց ունենք»,- Երևանում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

XS
SM
MD
LG