Մատչելիության հղումներ

Ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ կկիրառվի տնային երկամսյա կալանք

Ոստիկանական բաժնում քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային երկամսյա կալանքը, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման հոդվածով:

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Դեպքն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել չորս ամիս առաջ:

Հրապարակումից րոպեներ անց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, թե ծառայողական քննություն է նշանակվել, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նաև հաղորդում են տվել առերևույթ հանցագործության վերաբերյալ:


XS
SM
MD
LG