Մատչելիության հղումներ

Ռյուտե․ «Խաղաղության հաստատումը ծանր որոշումներ կպահանջի»

Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ելույթ է ունենում Գերագույն Ռադայում, Կիև, 3-ը փետրվարի, 2026թ.
Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ելույթ է ունենում Գերագույն Ռադայում, Կիև, 3-ը փետրվարի, 2026թ.

«Ուկրաինայում խաղաղության հաստատումը ծանր որոշումներ կպահանջի», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր Գերագույն Ռադայում ունեցած ելույթում։

Դաշինքի ղեկավարի խոսքով՝ չնայած աշխարհի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող բուռն իրադարձություններին, «ՆԱՏՕ-ի ուշադրությունն Ուկրաինայից չի շեղվել»։

Ռյուտեն ևս մեկ անգամ կրկնել է, որ Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքները նաև դաշինքի անդամ պետությունների ռազմական ներկայություն են նախատեսելու։

«Այն պահին, երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, Զինված ուժերը իսկույն ևեթ կհայտնվեն՝ ինքնաթիռներն օդում և նավերը ծովում։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամ այն պետությունները, որոնք համաձայնել են [երաշխիքներ տրամադրել], այլ ձևերով ևս կօգնեն», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

XS
SM
MD
LG